Անգլիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ և նախկինում Մադրիդի "Ռեալը" երկու անգամ գլխավորած Ֆաբիո
Կապելլոն երեկ բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ Մադրիդի "Ռեալը" վերջերս այլ կերպ է սկսել խաղալ "Բարսելոնայի" դեմ խաղերում: "Ակնհայտ է, որ Ժոզե Մոուրինյոն այլ կերպ է սկսել
խաղալ "Բարսելոնայի" դեմ, և դա տեղի ունեցավ "Սանտյագո Բերնաբեու" մարզադաշտում կայացած
առաջին հանդիպումից հետ: Սկզբում "Ռեալը" գործում էր հակագրոհների մարտավարությամբ, սակայն
Պեպեի հեռացումից հետո թիմը դուրս եկավ պաշտպանությունից և սկսեց ճնշում
գործադրել մրցակցի վրա: Եվ այդ պահից ի վեր "Բարսայի" դեմ խաղի
փիլիսոփայությունը փոխվեց: Գուցե Պեպեի հեռացումից հետո "Ռեալում" հասկացան, որ
կարող են հաղթել հակառակորդին՝ ցուցադրելով հարձակվողական ոճի ու գերարագ ֆուտբոլ",- հայտարարել է Կապելլոն:
|