Home » 2011 » Մարտ » 7 » Կառլո Անչելոտտի. ""Չելսիում" բոլոր որոշումները կայացվում են Աբրամովիչի հետ"
16:39
Կառլո Անչելոտտի. ""Չելսիում" բոլոր որոշումները կայացվում են Աբրամովիչի հետ"
Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոստովանել է, որ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը անձամբ է կատարում անհրաժեշտ խաղացողների ընտրությունը, ինքն է որոշում, թե ում պետք է ակումբը ձեռք բերի: Սակայն իտալացի մասնագետը գոհ է գործերի այդպիսի ընթացքից: Մասնագետի խոսքերը մեջբերում է ESPNSoccernet-ը. ""Չելսին" իմ թիմը չէ, "Չելսին"` Ռոման Աբչամովիչինն է: Սակայն, չնայած ամեն ինչի, ես շատ հպարտ եմ, որ ինձ հնարավորություն է տրվել աշխատել "արիստոկրատների" հետ: Ես Լոնդոնում գտնվելու իմ առաջին օրվանից այդպես էի մտածում, հուսով եմ վերջին օրն էլ այդ միտքը չի լքի ինձ:  Դա ճիշտ չէ, որ ես ցանկանում էի, որպեսզի ակումբը ձեռք բերեր միայն Ռամիրեսին կամ էլ Լուիզին:  Արդեն շատ անգամ եմ ասել, որ խաղացողների ձեռք բերելու որոշումը մենք ակումբի սեփականտիրոջ հետ միասին ենք ընդունում. ի դեպ, նա շատ մեծ աշխատանք է կատարել` իսպանացի հարձակվող Տոռեսին ձեռք բերելու համար։ Ես գոհ եմ գործերի այդպիսի ընթացքից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 619 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0