Ռուսական "Ռուբինի" բրազիլացի տաղանդաշատ ու երիտասարդ կիսապաշտպան Կառլոս Էդուարդոն խոստովանել է, որ հոգնել է Եվրոպայից ու պատրաստվում է վերադառնալ հայրենի Բրազիլիա, որտեղ իրեն սպասում են "Գրեմիոյում": "Գիտեմ, որ Բրազիլիա վերադարձը հետքայլ է համարվում, բայց արդեն հոգնել եմ Եվրոպայից: Ես վաղուց իմ ընտանիքի կողքին չեմ եղել, իսկ ընտանիքն ամեն ինչից վեր է, նույնիսկ ֆուտբոլից",-ասել է բրազիլացին Zero Hora լրատվամիջոցին:
|