Home » 2011 » Մարտ » 1 » Կառլո Անչելոտտին չի բացում խաղաքարտերը
14:22
Կառլո Անչելոտտին չի բացում խաղաքարտերը
Լոնդոնի "Չելսիի" ազգությամբ իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին այսօր երեկոյան ժամը 23:45-ին "Յունայթեդի" դեմ կայանալիք հանդիպումից առաջ ասուլիսի ժամանակ ասել է. "Ես չեմ խոսա այն մասին, թե ինչպիսի դասավորվածությամբ ենք մենք այսօր խաղալու: Սակայն մի բան կարող եմ ասել, 4-4-2 դասավորվածությունը ամենևին վատ տարբերակ չէ: Նման դասավորվածությունը մեզ առավելություն է տալիս հարձակվողական գործողություններում",- ասել է Անչելոտտին "Չելսիի" պաշտոնական կայքին: Խոսելով Վիդիչի մասին, ով ավանդաբար վատ է խաղում Տորեսի դեմ, Դոն Կառլոն ասել է. "Չեմ կարող ասել, արդյոք Վիդիչը վախենու ՞ մ է Տորեսից: Կարող եմ ընդամենը մեկ բան ասել` Վիդիչը հիանալի պաշտպան է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 561 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0