Home » 2011 » Ապրիլ » 28 » Կարևոր հաղթանակ "գերմանական զենքի" օգնությամբ
08:20
Կարևոր հաղթանակ "գերմանական զենքի" օգնությամբ
Երեկ կայացավ "Չեմպիոնների լիգայի" խաղարկության կիսաեզրափակիչ փուլի մյուս` "Ռեալ Մադրիդ"-"Բարսելոնա" զույգի հանդիպումը: Խաղը կայանում էր Մադրիդում` "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում: Շատ կարևոր մեկ փաստ արձանագրենք. հանդիպման գլխավոր մրցավարն էր գերմանացի ճանաչված "սադիստ" Վոլֆգանգ Շտարկը, ով հայտնի է իր խստությամբ և անհանդուրժողականությամբ:
      Այս խաղում բացահայտ ֆավորիտներ չկային, և դա ստիպում էր բոլոր երկրպագուներին ու ֆուտբոլասերներին էկրանին
գամված անթարթ հետևել այս հանդիպմանը: Մոուրինյոյի "Ռեալը" խաղում էր վերջին շրջանում իրեն հաջողություն բերած տակտիկական դասավորությամբ, իսկ ահա Գվարդիոլան որոշակի փոփոխությունների էր դիմել. Պույոլը կատարում էր ձախ պաշտպանի պարտականությունները, իսկ ահա Սեյդու Կեյտան փորձում էր ամեն կերպ լրացնել Ինյեստայի բացը:
Խաղը սկսվեց շատ հանդարտ տեմպով. "Բարսելոնան" չէր ցանկանում ռիսկի գնալ, իսկ "Ռեալն" էր սպասում էր հարմար պահի, որ միանգամից ձգվի-բացվի ու հակագրոհի: Երկու թիմերից էլ հետաքրքիր որոշումներ կային. Մեսսին խաղում էր կենտրոնում, Վիլյան տեղափոխվել էր եզր, իսկ Ռոնալդուն և Օզիլը պարբերաբար միմյանց էին զիջում կենտրոնական հարձակվողի պարտականությունները:
                                                                               Առաջին հարվածը կատարեց Չավին, սակայն Կասիլյասն ինչպես միշտ իր բարձունքի վրա էր և հեշտորեն չեզոքացրեց վտանգը: Ապա վտանգավոր հարված իրականացրեց Ռոնալդուն, այս անգամ արդեն Վալդեսը կենտրոնացված գործեց և հանգիստ որսաց իր "զոհին": Այսպես անցկացնելով ողջ խաղակեսը թիմերը գնացին ընդմիջման, և երկրորդ խաղակեսում արդեն սպասվում էին հետաքրքիր ծավալումներ. կրքեր բորբոքելու համար հանդիպման վերջին 45-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց "Բարսելոնայի" պահեստային դարպասապահ Պինտոն: Ավելին ասեմ` ողջ առաջին խաղակեսի ընթացքում "Բարսելոնայի" բոլոր ֆուտբոլիստներն էլ անընդհատ ինչ-որ կոշտ գործողությունների էին հրահրում մադրիդցիներին:
Իհարկե, "Ռեալի" խաղացողները կոշտ էին դիմավորում իրենց մրցակիցներին, սակայն թե Պեդրոն, և թե Բուսկետսը մի քանի անգամ սիմուլյացիայի դիմեցին, իսկ մրցավարն այդ ամենը չնկատեց, այ եթե նկատեր, հանդիպման պատկերն այլ կլիներ...

Երկրորդ խաղակեսի հենց սկզբնամասում վտանգավոր հարվածեց Մեսսին, սակայն կրկին բարձունքում էր Իկերը: Բայց ահա հանդիպման 61-րդ րոպեին մրցավարը, շատ կոպիտ խաղ նկատելով Պեպեի մոտ, նրան անմիջապես հեռացրեց խաղադաշտից,  այս որոշմանը դեմ Մոուրինյոն սկսեց բողոքել ու բացահայտ կերպով ծաղրել մրցավարին, այդ պատճառով էլ Շտարկը նրան նույնպես հեռացրեց խաղադաշտից:
                                                                                                                                                                    
10 հոգանոց "Ռեալն" անզոր գտնվեց ճախրող Մեսսի թևերը կտրելու համար: Արգենտինացին նախ հանդիպման 76-րդ րոպեին օգտվելով Աֆելլայի անցումից գրավեց մադրիդցիների դարպասը, ապա խաղի 88-րդ րոպեին ուղղակի ֆանտաստիկ անցում կատարեց, ճանապարհին շրջանցելով "արքայական" 4 խաղացողների, և գնդակն ուղարկեց Իկերի պաշտպանած դարպասը` այս մրցաշրջանում խփելով իր 52-րդ գնդակը:
                                                                                                                                                                    
 Մարզչից լքված "Ռեալը" ոչինչ չհակադրեց մրցակցին և ստիպված դաշտը լքեց գլխիկոր, մինչդեռ "Բարսելոնան" ուղղակի ցնծում էր. նրանք գրեթե 100 տոկոսով կմասնակցեն "Ուեմբլիում" կայանալիք եզրափակչին: Վերջում նշենք, որ մադրիդցիներից Ռամոսը խաղավարտին մոտ զգուշացվեց մրցավար կողմից և Պեպեի պես բաց կթողնի պատասխան հանդիպումը, որը կայանալու է մայիսի 3-ին "Կամպ Նոու" մարզադաշտում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 570 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 211 2 3 »
1-10 11-20 21-21