Անգլիական "Լիվերպուլի" անգլիացի պաշտպան Ջեյմի Քարագերն ընդունում է, որ Նանիի հետ դրվագում
ինքը ճիշտ չէր: Այս կապակցությամբ Քարագերն ասել է. "Դա ահավոր սահանկում էր իմ կողմից: Հանդիպման ավարտից հետո ես ներողություն եմ խնդրել Նանիից: Բարեբախտաբար,
մեկ շաբաթ անց նա կարող էր արդեն մարզվել: Նանին այս մրցաշրջանում "Պրեմիեր լիգայի" լավագույն
խաղացողներից է: Այդ դրվագում ինձ թվաց, որ Նանին կորցրել է գնդակը, և ես կարող եմ
խլել այն: Հանդիպումից անմիջապես հետո ես մոտեցա Մայքլ Օուենին և հարցրի, թե ինչպես
է Նանին, բարեբախտաբար, լուրջ ոչինչ չկար":
|