Home » 2012 » Փետրվար » 28 » Կարծես թե մեր ընտրանին խաղադաշտում կլինի ոչ մարտական կազմով
17:11
Կարծես թե մեր ընտրանին խաղադաշտում կլինի ոչ մարտական կազմով
 Հայաստանի ազգային հավաքականն այսօր առավոտյան Լիմասոլում ոչ ծանրաբեռնված մարզում անցկացրեց, որին մասնակցեցին ազգային թիմի թեկնածուների գրեթե կեսը: Իսկ ահա մյուսները հանգստանում էին, քանի որ մի քանի ժամից սկսվելու է Սերբիայի հետ ընկերական հանդիպումը: Ամենայն հավանականությամբ Սերբիայի ընտրանու դեմ Հայաստանը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով. Գրիգոր Մելիքսեթյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Ռոբերտ Արզումանյան, Գագիկ Դաղբաշյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Յուսպաշյան, Էդգար Մալաքյան, Գևորգ Ղազարյան, Դավիթ Մանոյան, Արթուր Սարկիսով:
     Չի բացառվում, որ Դավիթ Մանոյանի փոխարեն այլ ֆուտբոլիստ դուրս գա ասպարեզ, քանի որ երեկվա մարզումից հետո երիտասարդ ֆուտբոլիստը մեջքի հատվածում ցավեր ուներ:
Հաղորդվում է, որ կողմերը որոշել են փոփոխությունների քանակը սահմանել վեցը: Կիպրոս է մեկնել նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` հետևելու հավաքականի հանդիպմանը:
     Հավելենք, որ այս ընկերական հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով 18:00-ին:
   Հավելենք, որ վաղը Հայաստանի հավաքականը Լիմասոլում ունի ևս մեկ ընկերական հանդիպում: Վաղը մեր ընտրանու մրցակիցն է Կանադայի հավաքականը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 455 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0