Home » 2011»Սեպտեմբեր»14 » Կարիերան ավարտելուց հետո Ռաուլը աշխատանքի կանցնի "Ռեալում"
16:10
Կարիերան ավարտելուց հետո Ռաուլը աշխատանքի կանցնի "Ռեալում"
Գործող ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելուց հետո ներկայումս Գելզենկիրխենի "Շալկե 04"-ի կազմում ելույթ ունեցող, Մադրիդի "Ռեալի" նախկին ավագ Ռաուլ Գոնսալես Բլանկոն իսպանական ակումբում նոր պաշտոն կստանա: Ռաուլի գործակալ Խինես Կարվախալիի խոսքերն է մեջբերում հեղինակավոր Terra պարբերականը. "Գերմանական ակումբի հետ Ռաուլի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2012թ.-ի հունիսը: Գերմանիայում նրա ապագան քննարկելու ենք մրցաշրջանի ավարտից հետո: Հնարավոր է, որ պայմանագիրը երկարաձգենք ևս մեկ տարով, իսկ կարիերան ավարտելուց հետո Ռաուլն աշխատանքի կանցնի Մադրիդի "Ռեալում":
Հիշեցնենք, որ "Շալկե 04"-ի կազմում Ռաուլը ելույթ է ունենում 2010թ.-ից սկսած: