13:43 Կարվալյոյին մինչև 3 ամիս որակազրկում է սպառնում | |
Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ն կարող պատժամիջոցներ կիրառել Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կարվալյոին, քանի որ վերջինս կամավոր և առանց բացատրության հավաքականի կազմը լքել է: Պաշտպանը կարող է որակազրկվել 1-3 ամիս ժամկետով, և դա կազդի նաև ակումբում ելույթների վրա: ՈՒԵՖԱ-ն կքննի այդ գործը, եթե Պորտուգալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան համապատասխան պահանջներով կներկայանա նրանց: Նշենք նաև, որ մինչ հավաքականի կազմը լքելը Կարվալյոն դժգոհել էր հավաքականի և ֆեդերացիայի անդամներից ու հայտարարել, որ ցանկանում է ավարտել հավաքականում իր ելույթները:
| |
|
Total comments: 0 | |