Home » 2011 » Սեպտեմբեր » 14 » Կարվալյոն որակազրկվել է մեկ տարի ժամանակով
16:46
Կարվալյոն որակազրկվել է մեկ տարի ժամանակով
 Հեղինակավոր АP լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել մեկ տարով որակազրկել Մադրիդի "Ռեալի" և Պորտուգալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռիկարդու Կարվալյոյին:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում Կիպրոսի ընտրանու հետ կայացած հանդիպումից առաջ ֆուտբոլիստը լքել էր ազգային թիմի կազմը՝ իմանալով, որ չի ընդգրկվելու հիմնական կազմում: Ավելի ուշ Կարվալյոն հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել միջազգային կարիերան իր ազգային ընտրանում: Ինչպես տեղեկացրել են ֆեդերացիայում, ֆուտբոլիստին սպառնում էր երկամյա որակազրկում, սակայն պատիժը մեղմվել է նրա նախկին նվաճումները հաշվի առնելով:Վերջում հավելենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը խիստ քննադատության է ենթարկել Կարվալյոյի՝ հավաքականը լքելու մասին որոշումը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hayk | Tags: կենտրոնական պաշտպան, ԵՎՐՈ 2012, Ռիկարդու Կարվալյո, Մադրիդի Ռեալ, որակազրկել, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, АP, լրատվական գործակալություն, Կիպրոս, փուլ | Rating: 5.0/1
Total comments: 0