Home » 2013 » Հունվար » 2 » Կասիլյաս. "Կպայքարեմ հիմնական կազմ մտնելու համար"
12:07
Կասիլյաս. "Կպայքարեմ հիմնական կազմ մտնելու համար"
 Մադրիդի "Ռեալի" դարպասապահը չի պատրաստվում երկար մնալ թիմի պահեստայինների նստարանին: Ինչպես արդեն հայտնի է, դեռ անցած տարվա իսպանական "Լա Լիգայի" վերջին տուրում "Արքայական ակումբի" դարպասը պաշտպանում էր ոչ թե Իկերը, այլ Անտոնիո Ադանը: "Ես պետք է իրոք կռվեմ ու պայքարեմ, որպեսզի վերադարձնեմ "Ռեալի" "1" համարի դիրքը: Դա իմ նպատակն է, ու հույս ունեմ, որ Ժոզե Մոուրինյոն ինձ կվստահի դարպասը "Սոսյեդադի" հետ խաղում: Ամենից կարևորն այն է, որ մարզչի կողմից խաղադաշտ դուրս եկած խաղացողները պետք է ցուցադրեն նաև իրենց լավագույն ֆուտբոլը: Նոր` 2013թ.-ին պետք է լրջորեն մտահոգվենք և վերադարձնենք այն միավորների տարբերությունը, որն այսօր առկա էր մեր և առաջատարի միջև",- ասել է Իկերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 584 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0