11:40 Կասիլյաս. "Մենք կարող ենք հաղթել" | |
Մադրիդի "Ռեալի" ավագ Իկեր Կասիլյասը Marca հանրահայտ պարբերականի լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ իր թիմին կհաջողվի հաղթել իրենց ախոյան "Բարսելոնային" վաղը կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղում . "Այդ տիտղոսը շատ կարևոր է մեզ համար, "Ռեալը"
պարզապես չի կարող թույլ տալ իրեն պարտվել, քանի որ մենք արդեն 17 տարի է,
ինչ չենք կարողանում հաղթել այդ մրցաշարում: Այդ հաղթանակը շատ մեծ
նշանակություն ունի մեր թիմի համար: Թիմակիցներս համոզված են, որ եկել է
գավաթներ նվաճելու ժամանակը: "Բարսելոնային" հաղթելու համար մենք պետք է ողջ խաղի ընթացքում ծայրահեղ կենտրոնացած գործենք, իսկ նախորդ "Սուպերկլասիկոն" ցույց տվեց, որ Գվարդիոլայի թիմն ամենևին էլ գերհզոր չէ": Հիշեցնենք, որ այդ մրցավեճը կայանալու է վաղը` ապրիլի 20-ին, Վալենսիայի "Մեստալիա" մարզադաշտում: | |
|
Total comments: 0 | |