Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային ընտրանու
ավագ Իկեր Կասիլյասն Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակչում "Բարսելոնայի" նկատմամբ
տարած հաղթանակից հետո (խաղն ավարտվել է "սերուցքայինների" հաղթանակով 1-0 հաշվով) շնորհակալություն է հայտնել "գալակտիկոսների"
երկրպագուներին: Նա հայտարարել է, որ Արքայական ակումբն այժմ մտադիր է
կատալոնացիներին հաղթել նաև "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչում. "Ռեալը" մտադիր է հաղթել
յուրաքանչյուր մրցակցի ու ամենուր: Վերջին շրջանում մեզ անհաջողություններն էին
ուղեկցում, բայց գավաթի եզրափակչում մենք ապացուցեցինք, որ մենք կարող ենք
ոչ միայն մրցաշարերի հաղթանակի համար պայքարել, այլ նաև մրցանակներ շահել:
Մենք այս հաղթանակը նվիրում ենք բոլոր երկրպագուներին, հատկապես նրանց,
ովքեր եկել էին Վալենսիա` մեր կողքին լինելու ու մեզ սատարելու համար: Հիմա անհրաժեշտ է
կենտրոնանալ առաջնության` "Վալենսիայի" հետ խաղի վրա: Առաջնությունում
իրավիճակն այլ ելք չի թողնում "Ռեալին", քան անընդհատ հաղթելը, քանի որ մենք երբեք
չենք հանձնվում: Հետո անհրաժեշտ է նախապատրաստվել "Չեմպիոնների լիգայի" "Բարսելոնայի" հետ կիսաեզրափակչին, որտեղ մենք մտադիր ենք նույնպես հաղթել":
|