21:55 Կասիլյաս. "Ուզում եմ նմանվել Մոուրինյոյին" | |
Մադրիդի "Ռեալի" հիմնական դարպասապահն ու ավագը՝ Իկեր Կասիլյասը, հերթական անգամ հաճոյախոսել է իր գլխավոր մարզչին՝ Ժոզե Մոուրինյոյին՝ վերջինիս անվանելով աշխարհի լավագույն մասնագետներից մեկը: "Եթե ես երբևէ մարզիչ դառնամ, ապա շատ կուզենամ լինել այնպիսին, ինչպիսին մեր մարզիչն է: Ինձ շատ է դուր գալիս նրա աշխատելաոճը: Եթե ես ապագայում փոխվելու լինեմ, ապա կուզեի ավելի հանգիստ անձնավորություն դառնալ, քանի որ ինձ համարում եմ անհանգիստ մարդ: Ես նաև ներկայումս մի քիչ չար տղա եմ, կուզեի ավելի բարին դառնալ: Եթե ես ֆուտբոլիստ չդառնայի, ապա իսկական ոստիկան կլինեի: Ես կարգուկանոն կհաստատեի փողոցներում",- ասել է "Արքայական ակումբի" ավագն ու հիմնական կազմի խաղացողը:
| |
|
Total comments: 0 | |