18:51 Կասիլյասի համար "Ատլետիկի" հետ կայանալիք հանդիպումը կլինի հոբելյանական | |
Մադրիդի "Ռեալի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "սերուցքայինների" բազմափորձ դարպասապահ Իկեր Կասիլյասի համար այսօր երեկոյան Իսպանիայի առաջնության հետաձգված 1-ին տուրի շրջանակներում Բիլբաոյի "Ատլետիկի" հետ կայանալիք հանդիպումը կարող է լինել 600-րդը, եթե, իհարկե, վերջինս դուրս գա խաղադաշտ հանդիպման առաջին իսկ րոպեներից: Նշվում է, որ ներկայիս դրությամբ Իսպանիայի ազգային հավաքականի մադրիդիստ դարպասապահ Կասիլյասն "Արքայական ակումբի" կազմում անցկացրած հանդիպումներով գրավում է ընդամենը 6-րդ տեղը:
Հավելենք, որ 30-ամյա իսպանացին արդեն իսկ այս մրցաշրջանում 6-րդ հորիզոնականից կարող է հանգվանել միանգամից 4-րդ հորիզոնականում, քանի որ 5-րդ հորիզոնականում հանգրվանած Ֆեռնանդո Հիերոն իր ակտիվում ունի 601 հանդիպում, իսկ ահա 4-րդ տեղում գտնվող Ֆրանսիսկո Հենտոն ունի 602 միավոր: | |
|
Total comments: 0 | |