Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի "Ռեալի" ավագ ու հիմնական դարպասապահ Իկեր
Կասիլյասը որոշել է ընթրիք կազմակերպել իրենց ազգային հավաքականի որոշ
խաղացողների մասնկացությամբ. այս մասին հայտնում է հանրահայտ AS պարբերականը: Ընթրիքի ժամանակ, որը տեղի կունենա Չիլիի և Լիխտենշտեյնի ազգային հավաքականների հետ իսպանացիների հանդիպման նախօրեին, ներկա կգտնվեն հիմնականում Մադրիդի "Ռեալի" և կատալոնական "Բարսելոնայի" ֆուտբոլիստները: Հարկ է նշել, որ իսպանացիների մոտ նման հանդիպումներն արդեն
ավանդույթ են դարձել. ազգային հավաքականի հանդիպումից մեկ օր առաջ մի խումբ
խաղացողներ հավաքվում են ընթրելու: Սակայն այս անգամ դա նաև այլ նպատակներ
ունի. Կասիլյասի նախաձառնությամբ փորձ կկատարվի Իսպանիայի Սուպերգավաթի "Ռեալի" և "Բարսելոնայի" միջև կայացած "Նոուկամպյան"
հանդիպման ժամանակ հայտնի իրադարձություններից հետո վերջ դնել ակումբների և խաղացողների միջև տիրող պատերազմին:
|