Home » 2013 » Հունվար » 24 » Կասիլյասը ներկայացրել է իր վնասվածքը
08:12
Կասիլյասը ներկայացրել է իր վնասվածքը
 Մադրիդի "Ռեալի" դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը պատմել է, թե ինչպես էր երեկ վնասվածք ստացել "Արքայական գավաթի" 1/4 փուլում կայացած "Վալենսիայի" դեմ խաղում: "Ես և Ալվարո Արբելոան բախվեցինք իրար, և նա հարվածեց ձեռքիս: Երբ ես ընկա, հասկացա, որ մի բան այնպես չէ: Տարօրինակ ցավեր էի զգում մատների շրջանում, երբ փորձում էի բռունցք անել: Բժիշկներին ժամանակ էր պետք, որպեսզի գնահատել ինձ ու իրավիճակը: Հույս ունեմ, որ ոչ մի լուրջ բան չկա: Կփորձեմ արագ ապաքինվել ու միանալ թիմին: Կարևոր է, որ թիմը կարողացավ դիմադրել ու անցնել կիսաեզրափակիչ",- ասել է դարպասապահը:
    Հավելենք, որ 1-ին խաղակեսում Իկերին փոխարինել է Անտոնիո Ադանը: Վերջինս, սակայն, չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը: "Վալենսիա"-"Ռեալ" խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով, ինչը հնարավորություն է տվել մադրիդցիներին անցնելու հաջորդ փուլ, որտեղ "Արքայական թիմին" բաժին կընկնի կա՛մ "Մալագան", կա՛մ կատալոնական "Բարսելոնան": Վերջիններս կխաղան այսօր: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 361 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0