Home » 2012 » Փետրվար » 8 » Կասիլյասը մոտ է բացարձակ ռեկորդ սահմանելուն
08:20
Կասիլյասը մոտ է բացարձակ ռեկորդ սահմանելուն

 "Արքայական ակումբի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ եթե "սերուցքայինների" հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասն Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի շրջանակներում "Լևանտեի" հետ կայանալիք խաղում խաղադաշտում անցկացնի մեկ ամբողջական հանդիպում` խաղալով 90 րոպե, ապա իսպանացին կկրկնի մինչ այդ բացարձակ ռեկորդ սահմանած "Ռեալի" լեգենդ Մանուել Սանչիսի ռեկորդը, ով "սերուցքայինների" կազմում հանդես է եկել 1983/2001թթ.-ի ընթացքում` այդ տարիներին խաղադաշտում անցկացնելով 437 ամբողջական հանդիպում: Հաղորդվում է, որ ներկայիս դրությամբ Իկեր Կասիլյասը "Ռեալի" կազմում "Լա լիգայի" շրջանակներում մասնակցել է 436 ամբողջական հանդիպման: Փաստորեն, եթե "Լևանտեի" հետ կայանալիք խաղում Իկերը մասնակցի ամբողջ հանդիպմանը, կկրկնի Սանչիսի ռեկորդը, իսկ այն դեպքում, եթե իսպանացի մասնակցի նաև "Ռասինգի" հետ կայանալիք մոտակա խաղին, ապա "Ռեալի" պատմության մեջ ֆուտբոլիստն իր անունը կանմահացնի` սահմանելով բացարձակ ռեկորդ:
     Նշենք, որ ներկայիս դրությամբ "սերուցքայինների" անփոխարինելի դարպասապահ "Սուրբ Իկերն" "Արքայական ակումբի" կազմում իր կարիերայի ընթացքում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 603 պաշտոնական հանդիպում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0