Իսպանական "Մալագայի" նորեկ և
Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող Սանտի Կասորլան La Nueva Espana հանդեսին տված հարցազրույցի
ժամանակ նշել է, որ Մադրիդի "Ռեալի" ու կատալոնական "Բարսելոնայի" միջև առաջացած կոնֆլիկտը կարող է
փչացնել Իսպանիայի ազգային ընտրանու հանդերձարանում տիրող մթնոլորտը: "Այն, ինչ կատարվեց
մեկ շաբաթ առաջ, ուղղակի ամենաթողություն էր: Դա կարելի է որպես վերջնագիծ-սահման
համարել ակումբների թշնամության, քանի որ եթե մի փոքր էլ կրքերը սրվեն, ապա Իսպանիայի
ազգային ընրանին կարող է զգալիորեն տուժել դրանից, իսկ դա ձեռնտու է ոչ "մադրիդիստներին", ոչ էլ "կապտանռնագույններին": Այսպիսի
մթնոլորտն ուղղակի պայթյունավտանգ է”,-անհանգստացած ասել է Կասորլան:
|