Home » 2012 » Օգոստոս » 25 » Կասորլայի սիրելի խաղացողը մեծն մադրիդիստ է
16:17
Կասորլայի սիրելի խաղացողը մեծն մադրիդիստ է
 Լոնդոնի "Արսենալի" իսպանացի նորեկ Սանտի Կասորլան հայտարարել է, որ իր համար աշխարհի լավագույն խաղացողը եղել ու մնում է ֆրանսիացի Զինեդին Զիդանը, ում դեմ հաճախ խաղացել է անձամբ իսպանացի ֆուտբոլիստը: "Միշտ էլ ուրախությամբ եմ հիշում, որ միևնույն խաղադաշտում ֆուտբոլ եմ խաղացել Զինեդին Զիդանի պես հզոր խաղացողի հետ: Նա իրոք շատ էլեգանտ ֆուտբոլիստ էր: Իհարկե, խաղացել եմ նաև Մեսսիի ու Ռոնալդուի հետ, սակայն Զիդանը մի մեծ գլխով բարձր է բոլորից: Նա ամեն ինչ այնքան հստակ ու հանդարտ էր անում, որ բացի բուռն ծափահարելուց ուրիշ ոչինչ չարժեր անել: Նրա հասակն էլ բավական բարձր էր, ինչն էլ ավելի էր գեղեցկացնում նրա հիասքանչ խաղը: Նրա խաղին հետևելը հաճույք էր",- ասել է "զինագործը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0