Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, "Միլանը" պատրաստվում է գործարքի մեջ մտնել "Յուվենթուսի" հետ, որի անբաժանելի մասնիկները կլինեն հարձակվողներ Անտոնիո Կասսանոն և Ամաուրին: "Միլանը" ցանկանում է ձեռք բերել Ամաուրիին, իսկ Կասսանոն դեմ չէր լինի խաղալ "Յուվեում", որտեղ ավելի շատ խաղային պրակտիկա կունենար, որպեսզի ապագայում մասնակցի ԵՎՐՈ 2012-ին: Նշենք, որ Կասսանոյին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև "Ֆիորենտինան", "Ջենոան" և "Պալերմոն":
|