08:46 Կասսանոյի տեղափոխությունը "Ինտեր" երազանքի կատարում էր | |
Իտալական "Միլանի" օրերս արդեն նախկին 30-ամյա հարձակվող Անտոնիո Կասսանոն, ով վերջերս պաշտոնապես տեղափոխվեց "Ինտեր", լրագրողներին պատմել է, թե ինչպիսի զգացողություններ են համակել իրեն: "Մի ողջ հավիտենականություն պահանջվեց, որպեսզի ես իրագործեմ իմ մանկական երազանքը. խաղամ "Ինտերի" կազմում: Վերջապես ես հայտնվել եմ այն թիմում, որին երկրպագել եմ մանկուց: Գուցե շատերդ արդեն տեսել եք իմ մանկական այդ լուսանկարները, որտեղ ես ներկայանում եմ որպես "Ինտերի" մոլի երկրպագու: Ոչինչ ավելի լավ լինել չի էլ կարող, քանի որ ես ուղղակի երջանիկ եմ: Ես կրկին կժպտամ այստեղ: Այժմ ամենից կարևորը մարզավիճակ ձեռք բերելն է և "Ինտերի" խաղային ռիթմին հարմարվելը: Պետք է պատրաստ լինել պայքարելու միշտ ամենաբարձր տեղերի համար: "Ինտերում" էլ կխաղամ "99" համարի ներքո, քանի որ դա շատ կարևոր թվերի միացություն է ինձ համար: Վստահ եմ, որ հենց Անդրեա Ստրամաչչոնիի գլխավորությամբ "Ինտերը" կհաղթի",- ասել է "Ոսկե տղան":
Հ.Գ.: Անտոնիո Կասսանոյի համար "Ինտերը" իր համաքաղաքային ախոյանին է փոխանցել թիմի 28-ամյա հարձակվող Ջամպաոլո Պացցինիի ամբողջական տրանսֆերը և մոտ 7 մլն եվրո հավելյալ գումար: Իր նոր թիմի կազմում "Տոնիոյի" մեկնարկը կլինի օրերս: | |
|
Total comments: 0 | |