Իտալիայի ազգային հավաքականի և "Միլանի" տաղանդավոր հարձակվող Անտոնիո Կասսանոն այսօր առավոտյան սրտի վիրահատություն է տարել. այս մասին տեղեկացնում է Sky Sport 24 հեռուստաալիքը: Վիրահատությունը բարեհաջող է անցել ու խաղացողն այժմ վերականգնման փուլում է: Հավելենք, որ ֆուտբոլիստի խաղադաշտ վերադառնալու համար անհրաժեշտ է ամենաքիչը 6 ամիս: