Home » 2011 » Մարտ » 6 » Կաստանյոսը տեղափոխվեց "Ինտեր"
23:12
Կաստանյոսը տեղափոխվեց "Ինտեր"
Իտալիայի գործող չեմպիոն "Ինտերը" պայմանավորվել է հոլանդական "Ֆեյենորդի" հետ Լյուկ Կաստանյոսի տեղափոխության շուրջ:
Նշենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը "Ինտերին"  արժեցել է 4 մլն. եվրո: Կաստանյոսը, ով ակումբի հետ քառամյա պայմանագիր է կնքել, "Ինտերին" կմիանա այս մրցաշրջանի ավարտին:
"Ֆեյենորդի" արդեն նախկին ֆուտբոլիստը հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ ասել է. ""Ինտեր" տեղափոխվելն ինձ համար լուրջ քայլ է: Իտալիան ապրում է ֆուտբոլով: Այստեղ ինձ շատ ջերմ ընդունեցին: Սկզբում ես բուժզննում անցա, հետո պայմանագիր ստորագրեցի: Ես հպարտ եմ, որ պետք է խաղամ աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկում: Ես դեռ չեմ հանդիպել մարզչի հետ: Կարծում եմ` դա կանեմ ամռանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0