Home » 2011 » Սեպտեմբեր » 17 » Կավանին խոստանում է պայքարել բոլորի դեմ
08:14
Կավանին խոստանում է պայքարել բոլորի դեմ
 Իտալիայի "Ա Սերիայի" 3-րդ տուրի շրջանակներում "Միլանի" հետ կայանալիք անչափ կարևոր խաղից առաջ, "Նապոլիի" ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է հավասարապես դիմակայել ցանկացած թիմի: Ուրուգվայցի ֆուտբոլիստը նշել է նաև, որ Իտալիայի չեմպիոնների տրամադրության տակ կան բարձրակարգ շատ ֆուտբոլիստներ, սակայն իր թիմի կազմում նույնպես քիչ չեն գերազանց ֆուտբոլիստները. "Անկասկած, "Միլանի" հետ խաղը շատ կարևոր է լինելու: Այնուամենայնիվ, "Ա Սերիայի" առաջնության ավարտին դեռևս շատ ժամանակ կա: Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած մրցակցի: "Միլանի" կազմում բարձրակարգ ֆուտբոլիստները շատ են, բայց մենք ևս ունենք նման ֆուտբոլիստների: "Նապոլին" այդ խաղում պայքարելու է մինչև վերջին շունչը, չկասկածեք",-Կավանիի խոսքերն է մեջբերել Football Italia ռադիոկայանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 355 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0