18:13 Կայացան բարձրագույն խմբի հանդիպումները | |
Նոյեմբերի 4-ին` այսօր էլ կայացան Հայաստանի բարձրագույն խմբի արդեն 28-րդ տուրի երկու հանդիպումներ: "Գանձասարը", սեփական հարկի տակ ընդունելով "Միկային", առավելության հասավ 3-2 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Դումբիա Դ'Իակարդյան` 7-րդ րոպեին, և Ռեջիլիո Սիդորֆը` 26-րդ րոպեին, իսկ 18-րդ րոպեին "Միկայի" խաղացող Ալեքս Էնրիկե դա Սիլվան ինգնագոլ հեղինակեց` առաջ մղելով "Գանձասարին": "Միկայի" երկու գոլերը հեղինակեցին Նարեկ Բեգլարյանը` 56-րդ րոպեին, և Հենրիկ Հարությունյանը` 78-րդ րոպենին, սակայն խաղը փրկել այդպես էլ չհաջողվեց առաջնության առաջատարին: Տուրի մյուս հանդիպման շրջանակներում "Բանանցը" հյուրընկալեց "Ուլիսին": Խաղն ավարտվեց ոչ-ոքի. խաղի 24-րդ րոպեին էլ Արսեն Բալաբեկյանը առաջ մղեց "Ուլիսին", իսկ 82-րդ րոպեին Արտակ Դաշյանի հեղինակած գնդակը հավասարեցրեց հաղիվը և որոշեց խաղի վերջնական ելքը` ոչ-ոքի 1-1 հաշվով, ինչը ձեռնտու չէ երկու թիմերին էլ:
| |
|
Total comments: 0 | |