18:18 Կայացավ FAF-ի տարեկան, ամփոփիչ ժողովը | |
Ինչպես հայտնում են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժում FAF-ի (Առաջին հայկական ճակատ) ֆեյսբուքյան պաշտոնական էջում, նոյեմբերի 25-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ երկրպագուների "Առաջին Ճակատ" (FAF) ֆան-շարժման անդամների տարեկան ամփոփիչ ժողովը, որի ժամանակ ելույթ ունեցան FAF համակարգող Սերգեյ Ջանջոյանը, ինչպես նաև հիմնադիր անդամներ Էդգար Պետրոսյանն ու Կարեն Շաբոյանը: Խոսվեց FAF-ի ընթացիկ խնդիրների և հետագա անելիքների մասին: Մասնավորապես, ամփոփվեցին 2012թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները, մատնանշվեցին երկրպագման պրոցեսում տեղի ունեցած թերություններն ու դրանց վերացման շուրջ հստակ անելիքները: Տեղեկացվեց նաև, որ գալիք տարի նախատեսվում է բացել FAF-ի առանձին գրասենյակ, հիմնովին վերափոխել և ակտիվացնել faf.am ինտերնետ-կայքը, ինչպես նաև խոսվեց ազգային հավաքականի առաջիկա արտագնա խաղերին մեկնելու պլաններից: Նշվեց, որ ևս երկու անգամ էլ նախատեսվում է կազմակերպել մեծաքանակ ուղևորություն: Այդ ամենից հետո տեղի ունեցավ նաև հարց ու պատասխանի պրոցես, որտեղ ղեկավար խորհուրդը պատասխանեց անդամներին հուզող բոլոր հարցերին: Վերջում էլ ներկայացվեց ֆան-շարժման նոր տեսահոլովակն ու հրապարակվեց FAF ակտիվ, գերակտիվ անդամների ցուցակը, ովքեր ստացան FAF-ի խորհրդանիշով շարֆեր: | |
|
Total comments: 0 | |