Home » 2012 » Նոյեմբեր » 8 » Կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը
20:17
Կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը
 Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ՀՖՖ գրասենյակում այսօր անցկացվել է 2012-2013թթ. Հայաստանի ֆուտբոլի Գավաթի խաղարկության վիճակահանությունը: 2012-2013թթ. մրցաշրջանում Հայաստանի Գավաթի համար պայքարը մրցաշարում կսկսվի 1/8 եզրափակչից: Նոյեմբերի 14-ին "Բանանցը" սեփական հարկի տակ կմրցի "Ալաշկերտի" հետ: Պատասխան հանդիպումը նշանակված է նոյեմբերի 28-ին: Քառորդ եզրափակիչում էլ կհանդիպեն հետևյալ զույգերը` "Ուլիս"-"Միկա", "Փյունիկ"-"Իմպուլս", "Շիրակ"-"Արարատ" և "Բանանց"/"Ալաշկերտ"-"Գանձասար": Նշյալ հանդիպումները կկայանան 2013թ. մարտի 2-ին կամ 3-ին և 12-ին կամ 13-ին: Որոշվեցին նաև կիսաեզրափակիչ զույգերի հանդիպումների դաշտի տեր և հյուր թիմերը: Այս զույգերում հանդիպումները կկայանան ապրիլի 2-ին կամ 3-ին և 16-ին կամ 17-ին: "Ուլիս"-"Միկա" զույգի հաղթողն էլ առաջին խաղում կընդունի "Շիրակ"-"Արարատ" զույգի հաղթողին, իսկ "Փյունիկ"-"Իմպուլս" հետաքրքիր զույգի հաղթողը կհյուրընկալվի "Բանանց"/"Ալաշկերտ"-"Գանձասար" դիմակայության հաղթողին:
   Հետաքրքիր է, որ այս անգամ 2012-2013թթ. Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա 2013թ մայիսի 8-ին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 534 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0