09:42 Կազեմիրոյով արդեն հետաքրքրվում են Եվրոպայում | |
Բրազիլական "Սան Պաուլոյի" կիսապաշտպան Կառլոս Էնրիկե Կազեմիրոյի ծառայություններով արդեն իսկ սկսել են հետաքրքրվել այնպիսի գերակումբներ, ինչպիսիք են միլանյան երկու գրանդները` "Միլանը" և "Ինտերը": Այս զույգին այժմ միացել է նաև Լոնդոնի "Արսենալը": Հարկ ենք համարում նշել, որ 19-ամյա տաղանդի պայմանագիրն իր ներկայիս ամկումբի հետ ուժի մեջ է մինչև 2015թ.-ը: Իսկ ահա FootballPress հանրահայտ պարբերականի կարծիքով խաղացողի ներկայիս գինը կազմում է շուրջ 20 մլն եվրո, որը պատրաստ է վճարել միայն "Ինտերը":
| |
|
Total comments: 0 | |