Ինչպես տեղեկացնում է Daily Express պարբերականը, անգլիական "Բոլթոնի" ղեկավարությունն արդեն համաձայնություն է տվել "Չելսիին" իր բազմափորձ ու երիտասարդ պաշտպան Գերրի Կեհիլի` դեպի Լոնդոն տրանսֆերի հարցով, սակայն այժմ 7 մլն ֆունտ ստեռլինգ արժեցող խաղացողն է պայմաններ թելադրում. Կեհիլը ցանկանում է "Չելսիում" վաստակել ոչ թե շաբաթը 70 հազար ֆունտ, այլ 120 հազար: Իրենց հերթին "Լիվերպուլն" ու "Տոտենհեմն" էլ հույսեր են փայփայում, որ "Չելսին" զիջումների չի գնա ու այլևս կկորցնի խաղացողի հանդեպ տածած հետաքրքրությունը, ինչը կանաչ լույս կվառի իրենց համար:
|