Home » 2011 » Սեպտեմբեր » 17 » Կիկե Սանչես Ֆլորեսը համաձայնել է գլխավորել միլանյան ակումբին
15:06
Կիկե Սանչես Ֆլորեսը համաձայնել է գլխավորել միլանյան ակումբին
 Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ատելտիկոյի" նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը մոտակա ժամանակներում առաջարկի է սպասում իտալական Միլան քաղաքը ներկայացնող "Ինտերից": Խնդիրը նրանումն է, որ իտալական ակումբի ծայրահեղ անհաջող մեկնարկից հետո քննադատությունների կրակի տակ է հայտնվել թիմի մարզիչ Ջանպյեռո Գասպերինին: Մադրիդյան Marca հանդեսը նշում է, որ ամռանն "Ինտեր" տեղափոխված Դիեգո Ֆոռլանը Ֆլորեսի հետ լավ հարաբերություններ չուներ "Ատլետիկոյում" և հիմանակնում այս տարաձայնությունների պատճառով էր փոխել ակումբը, իսկ վերոնշյալ հանդեսին տված հացազրույցի ժամանակ մասնագետն ասել է. "Իմ գործակալ Խորխե Մենդեսը առաջարկի է սպասում: Նույնիսկ չնայած նրան, որ Դիեգո Ֆոռլանը խաղում է "Ինտերում", եթե ես նման առաջարկ ստանամ, կհամաձայնվեմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hayk | Tags: ժամանակ, Քաղաք, Դիեգո Ֆոռլան, Միլան, Կիկե Սանչես Ֆլորես, marca, գործակալ, մամուլ, Խորխե Մենդես, Ինտեր | Rating: 5.0/1
Total comments: 0