Home » 2011 » Նոյեմբեր » 13 » Կիվուն կարող է հեռանալ
10:19
Կիվուն կարող է հեռանալ

Ինչպես հայտնում է իտալական Football Italia հանրահայտ ռադիոկայանը, հոլանդական "Այաքսը" մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել Միլանի "Ինտերի" ռումինացի եզրային պաշտպան Քրիստիան Կիվուի հետ, ով նախկինում էլ հանդես է եկել ամստերդամյան ակումբի կազմում (1999-2003թթ.):
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի` միլանյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2012թ.-ին, և ակումբի ղեկավարությունն առայժմ խաղացողին չի առաջարկել երկարաձգել այն:
ՖԻՖԱ-ի տրանսֆերային գործարքների իրականացման պայմանների համաձայն՝ սկսած հունվարի 1-ից Կիվուն կարող է պայմանագիր կնքել յուրաքանչյուր ակումբի հետ այն էլ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, և այդ դեպքում պայմանագիրն ուժի մեջ կմտնի հուլիսին:

Հավելենք, որ Ռումինիայի ազգային հավաքականի նախկին ավագը խաղում է "Ինտերում" 2007թ.-ից և այդ ժամանակահատվածում Իտալիայի առաջնությունում 97 խաղ է անցկացրել՝ խփելով նաև երկու գնդակ, իսկ մինչ միլանյան ակումբ տեղափոխվելը նա հանդես է եկել հռոմեական "Ռոմայում":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 496 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0