Home » 2011 » Մարտ » 22 » Կլինի՞ Իբրահիմովիչ-Բալոտելլի փոխատեղում
09:20
Կլինի՞ Իբրահիմովիչ-Բալոտելլի փոխատեղում
Այսօր եվրոպական մի շարք թերթեր գրեցին, որ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարությունը հետաքրքրված է կատալոնական "Բարսելոնային" պատկանող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով: Իբրան ներկայումս վարձակալական հիմունքներով ելույթ է ունենում իտալական "Միլանում": Ինչպես տեղեկացնում է Caught Offside կայքը, "շեյխական" ակումբը պատրաստ է շվեդի փոխարեն տալ իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլիին: Նշենք նաև, որ "Սիթիի" գլխավոր մարզիչ Մանչինին Իբրահիմովիչին շատ լավ է ճանաչում "Ինտերում" համատեղ աշխատանքից:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչն Ալեգրիի "Միլանի" կազմում 38 խաղ է անցկացրել` դառնալով 20 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ ահա Բալոտելլիի ցուցանիշները շատ ավելի համեստ են՝ 20 խաղ, 10 գոլ և մեկ գոլային փոխանցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1