22:29 Կլինսմանը՝ ԱՄՆ-ի գլխավոր մարզիչ | |
Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի "Բավարիայի"
նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը պաշտոնապես ներկայացվել է ԱՄՆ-ի
ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: 46-ամյա մասնագետի հետ կնքված
պայմանագրի մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Ինչպես
տեղեկացնում է Միացյալ Նահանգների ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը,
գործարքի բոլոր մանրամասները կբարձրաձայնվեն օգոստոսի 1-ին նախատեսված
մամուլի ասուլիսի ժամանակ: Իր նոր պաշտոնում Կլինսմանը փոխարինել է
նախօրեին պաշտոնից ինքնակամ ազատված Բոբ Բրեդլիին: ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզչի
պաշտոնում գերմանացի մասնագետն իր նորամուտը կնշի օգոստոսի 10-ին`
Մեքսիկայի հավաքականի հետ կայանալիք ընկերական խաղում:
Հարկ է նշել, որ Յուրգեն Կլինսմանը 1995թ.-ից հետո դարձավ առաջին արտասահմանցին, ով գլխավորեց ամերիկյան ընտրանին (Խմբ. 1991-1995թթ. Միացյալ Նահանգների հավաքականը գլխավորել է սերբ մասնագետ Բորա Միլուտինովիչը): Հիշեցնենք, որ Յուրգեն Կլինսմանի վերջին աշխատավայրը եղել է Մյունխենի "Բավարիան" (2008-2009թթ. մրցաշրջանի սկիզբ): | |
|
Total comments: 0 | |