06:54 Կլինսմանը մտահոգված է | |
ԱՄՆ-ի ազգային հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը ամերիկյան մարզական ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ կարծիք է, որ ժամանակակից ֆուտբոլում փողը սկսել է խանգարել ֆուտբոլիստների զարգացմանը: "Ցանկացած ֆուտբոլիստ, որպեսզի աճի, պետք է ամեն օր նոր խնդիր դնի իր առջև: Առաջին հերթին, ֆիզիկական առումով: Եվ, իհարկե, հոգեբանական առումով նոիյնպես նա պիտի աճի: Ձեր թիմում կարող է խաղալ աշխարհի ամենաուժեղ և տաղանդավոր ֆուտբոլիստը, սակայն եթե նա չի գտնվում հոգեբանական որոշակի մակարդակի վրա, ապա նրա տաղանդը ոչինչ չի նշանակում: Այդ խնդիրը, օրինակ, կարող է ազդել այսօրվա Գերմանիայի ազգային հավաքականի վրա, իսկ ավելի կոնկրետ նրանք կզրկվեն ինքնահաստատման հնարավորությունից, ինչն ավելի կարևոր է: Փողը կեղտոտում է ֆուտբոլը այն աստիճան, որ կարծես թույլ չի տալիս շատ խաղացողների զարգանալ: Ցավոք, դա իսկապես այդպես է",-գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերել է France Football հանդեսը: | |
|
Total comments: 0 | |