Home » 2011 » Սեպտեմբեր » 11 » Կլոպը համակերպվել է պարտությանը
21:21
Կլոպը համակերպվել է պարտությանը
Դորտմունդի "Բորուսիայի" գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գերմանական "Բունդեսլիգայի" 5-րդ տուրում "Հերտային" պարտվելուց հետո, նշել է, որ Մարկուս Բաբելի գլխավորած "Հերտան" լիարժեքորեն վաստակեց այդ 3 միավորը: "Այդ խաղը շատ դժվարին դասավորվեց մեզ համար: "Հերտային" հաղթելու համար մենք պետք է ավելի ագրեսիվ խաղ ցուցադրեինք, ու երբ մենք սխալ մարտավարություն ընտրեցինք, բեռլինցիները կարողացան ուղղակի սենսացիոն խաղ ցուցադրել ու ծնկի բերել իմ թիմին: Կարծում եմ, որ շուտով "Բորուսիան" կվերգտնի իր խաղը: Մեզ ուղղակի որոշակի ժամանակ է հարկավոր",-Կլոպի խոսքերը ցիտում է "դեղնասևերի" պաշտոնական կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 413 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0