10:36 Կլոպը սպառնում է իր ահարկու մրցակիցներին | |
"Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի վիճակահանությունից հետո իր կարծիք է հայտնել մահվան` D խմբում հայտնված Դորտմունդի "Բորուսիայի" գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: "Այս պահին ես լի եմ շատ մեծ ակնկալիքներով, հուզված եմ ու մի փոքր էլ նյարդայնացած: Մադրիդի "Ռեալի" ու "Մանչեսթեր Սիթիի" պես թիմերը ֆինանսական այլ հարթությունից են, բայց կարիք չկա, որ մենք դրանից ամաչենք: Պետք չէ նրանց գնահատել` ասելով, թե լավագույնն են, ամենամեծն են կամ էլ թե ամենահարուստն են սկզբունքով: Մենք պարզապես ցանկանում ենք ամենասարսափելի մրցակիցը դառնալ ցանկացած ակումբի համար, իսկ այս խումբը հիանալի խաղեր է խոստանում",- ասել է Յուրգեն Կլոպը:
| |
|
Total comments: 0 | |