08:24 Կլոզեն FairPlay-ի կողմնակիցն է | |
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն այսօր մեկնաբանել է հռոմեական "Լացիոյի" գերմանացի հարձակվող Միրոսլավ Կլոզեի արարքը, երբ "Նապոլիի" հետ հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը մրցավարին ասել է, թե ձեռքով է գոլ խփել մրցակցի դարպասը: "Կեցցե՛ս, Կլոզե: Քո այս արարքը ցույց տվեց բոլորին, որ դու ոչ միայն գերազանց, այլև արդար խաղացող ես: Քեզանից պետք է ընդօրինակեն շատերը",- գրել էր Բլատերը Twitter-ի իր էջում: Հետաքրքիր է, որ այդ դրվագը տեղի է ունեցել առաջին խաղակեսի ժամանակ, երբ հաշիվը դեռ 0-0 էր, թեև հետագայում "Նեապոլին" կարողացել 3 անպատասխան գնդակ խփել "Լացիոյին":
| |
|
Total comments: 0 | |