Հռոմի "Լացիոյի" գերմանացի փորձառու հարձակվող Միրոսլավ Կլոզեն օրերս հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել իր երկրի ազգային հավաքականում ելույթները և մոտ ժամանակներս հաստատ չի էլ հայտարարի միջազգային կարիերայի ավարտի մասին: "Եթե առողջությունս թույլ տա, ապա ես հետագայում էլ կշարունակեմ Գերմանիայի ազգային ընտրանու կազմում հանդես գալ: Բրազիլիայում 2014թ.-ին տեղի ունեցող աշխարհի առաջնությունից հետո միայն կմտածեմ, որ կարելի է ավարտել միջազգային կարիերաս: Այդ կարևոր ֆուտբոլային առաջնությունից հետո կխաղամ միմիայն ակումբային մակարդակով, եթե, իհարկե, իմ առողջությունը բավարարի դրան: Կփորձեմ որքան հնարավոր է երկար կարիերա ունենալ",- ասել է փարձառու ֆուտբոլիստը:
|