05:59 Կլոզեն սպասում է իր հնարավորությանը | |
Հռոմեական "Լացիոյի" հարձակվող Միրոսլավ Կլոզեն, ով "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ դիտարկվում է որպես Մարիո Գոմեսի փոխարինող և պահեստային, այսօր հանդես է եկել բավական հետաքրքիր հայտարարությամբ: Ֆուտբոլիստը վստահ է, որ դեռ իրեն հնարավորություն կտրվի ցուցադրելու վարպետությունը, այլ ոչ թե ընդամենը 15 րոպե անցկացնել խաղադաշտում, ինչպես եղավ Պորտուգալիայի ազգային ընտրանու հետ խաղում: "Ես և թիմի ավագ Ֆիլիպ Լամը երկար զրույց ենք ունեցել իմ` թիմում ունեցած դերի ու ներդրման մասին: Գիտեի` առաջին խաղը կանցկացնեմ պահեստայինների կազմում, բայց ես պետք է շատ համբերատար լինեմ և սպասեմ իմ հաջորդ հնարավորությանը: Ես չեմ նախանձում Մարիո Գոմեսին, քան որ Եվրոպայի առաջնության ժամանակ նման բան գերմանական թիմում չպետք է լինի",- ասել է գերմանացի իսկական գոլահարը:
| |
|
Total comments: 0 | |