09:36 Կլյուվերտը ցանկանում է թիմ գլխավորել | |
Հոլանդիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների
լավագույն ռմբարկուն` Պատրիկ Կլյուվերտը կարծում է, որ արդեն եկել է ժամանակը հերթական քայլն անել
մարզչական կարիերայում:
Որպես ֆուտբոլիստ Կլյույվերտն ավարտել է իր ելույթները 2008թ., այնուհետև անմիջապես մարզչական դասընթացների է անցել, ստացել համապատասխան դիպլոմ և դարձել Լուի վան Գալի օգնականը: Դրանից հետո հանրահայտ "Այաքսի" և "Բարսելոնայի" նախկին հարձակվողը հասցրել է աշխատել Ավստրալիայում, ինչպես նաև հեռուստատեսությամբ հանդիպումներ է վերլուծել: Սակայն նախորդ ամռանը Պատրիկը դարձել է հոլանդական "ՆԵԿ Նեյմեգենի" գլխավոր մարզչի օգնականը: Հաշվի առնելով այն փաստը, որ այդ թիմի հարձակվող Բյորն Վլեմինկսը համարվում է ապագայի լավագույն ռմբարկուներից մեկը, վստահությամբ կարելի է ասել, որ Կլյույվերտն իր գործը լավ է կատարել: Այնուամենայնիվ, այժմ երիտասարդ մարզիչը վստահ է, որ պատրաստ է ինքնուրույն աշխատանքի և ձգտելու է անձամբ որևէ թիմ գլխավորել: | |
|
Total comments: 1 | |
| |