14:39 "Կնքահայրը" զարմացած է իր սանի պահվածքից | |
ՖԻՖԱ-ի ներկա նախագահ Ժոզեֆ Բլատտերը երեկ մեկնաբանել է իր հայրենի Շվեյցարիայի օլիմպիական ընտրանու 23-ամյա պաշտպան Միշել Մորգանելլայի` երկրի ազգային հավաքականից վտարումը, ինչը պայմանավորված էր ֆուտբոլիստի` հարավկորեացիների հասցեին Twitter-ում արված ռասսիստական ու վիրավորանքներով հարուստ մեկնաբանության հետ: "Կարծում եմ` այդ երիտասարդը տուն է ուղարկվել: Ինձ համար ամոթ է, որ նմանները խափանում են մեր ֆուտբոլային ընտանիքի համերաշխությունը: Ամոթալի է, որ նման բան տեղի է ունենում Օլիմպիական խաղերի ժամանակ: Իհարկե, մարզչական անձնակազմը ճիշտ է վարվել` վտարելով այդ հիմարին մեր հավաքականից, սակայն դեռ Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան էլ պետք է դիտարկի այդ հարցը: Կարծում եմ` Մորգանելլան պետք է որակազրկվի երկար ժամկետով",- ասել է ֆուտբոլային աշխարհի գլխավոր "կնքահայրը":
| |
|
Total comments: 0 | |