Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իվուարցի պաշտպան Կոլո Տուրեն վերսկսել է մարզումները ընդհանուր թիմի հետ ուղիղ կես տարի ընդմիջումից հետո` կապված դոպինգ սկանդալի հետ, որի պատճառով հարկադիր պարապուրդի էր մատնված: Սպասվում է, որ Տուրեն պատրաստ կլինի սեպտեմբերի 10-ին կայանալիք "Պրեմիեր լիգայի" հերթական տուրի "Ուիգանի" հետ հանդիպմանը: