Home » 2012 » Մայիս » 18 » Հենրիխ Մխիթարյանը` 2011/12թթ. մրցաշրջանի Ուկրաինայի լավագույն 20 ֆուտբոլիստների թվում
13:07
Հենրիխ Մխիթարյանը` 2011/12թթ. մրցաշրջանի Ուկրաինայի լավագույն 20 ֆուտբոլիստների թվում
 Հայտնի "Команда" պարբերականն ամփոփել է Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի որոշման արդյունքները, որը սկսվել էր նախորդ շաբաթ: Քվեարկության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" երիտասարդ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 10 ձայն և զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Ձայների վերջնական հաշվարկից պարզ է դարձել, որ Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կիևի "Դինամոյի" ֆուտբոլիստ Անդրեյ Յարմոլենկոն, ով ստացել է 33 ձայն: Երկրորդը Դնեպրոպետրովսկի "Դնեպրը" ներկայացնող Եվգենի Կոնոպլյանկան է ստացած 27 ձայնով, իսկ եռյակը եզրափակում է Մխիթարյանի թիմակից Վիլիանը, ով ստացել է 20 ձայն:
     Հիշեցնենք, որ այս հարցմանը մասնակցում են Ուկրաինայի առաջնության բոլոր թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները, ինչպես նաև լրագրողները: Բոլոր թիմերի մեջ բացառություն է կազմում միայն "Շախտյորը", որն արդեն երկար ժամանակ բոյկոտում է "Команда" պարբերականի հարցումները:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 425 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0