Home » 2012 » Հունիս » 3 » Կոմպանին բարձրակարգ խաղընկերոջ կարիք ունի
15:38
Կոմպանին բարձրակարգ խաղընկերոջ կարիք ունի
 Անգլիական "Մանչեսթեր Սիթին" պատրաստվում է ամռանը թիմի պաշտպանության շարքերը համալրել նոր ու բարձրակարգ կենտրոնական պաշտպանով, որը կկարողանա մոտակա տարիներին Վինսենտ Կոմպանիի հետ լավագույնս համագործակցել` փակելով թիմի ողջ պաշտպանության բացը: Որպես լավագույն տարբերակ` "քաղաքայինների" ղեկավարները դիտարկում են երկու տաղանդավոր խաղացողների` Ջորջիո Կելլինիին "Յուվենթուսից" և Տիագու Սիլվային "Միլանից": Եթե իտալացուն գնելը բավական բարդ գործ է, քանի որ "Ծեր Սինյորան" չի պատրաստվում ոչնչի դիմաց զիջել իր առանցքային պաշտպանին, ապա բրազիլացին կարող է և հայտնվել Մանչեսթերում, եթե, իհարկե, համապատասխան առաջարկ լինի: Իսկ "Սիթին" "Միլանին" առաջարկում է Տիագու Սիլվայի դիմաց երիտասարդ "գազան" Մարիո Բալոտելլիին ու ևս 15 մլն եվրո` որպես հավելավճար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 402 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0