17:20 Կոնտեին վերջապես տուգանեցին և որակազրկեցին | |
Թուրինի "Յուվենթուսի" գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին վերջին օրերին էլ շատ էինք գրում, սակայն արդեն այսօր հստակեցվել է, թե ինչպիսի պատիժ կկրի մասնագետը, ով մեղադրվում է պայմանավորված խաղերի մեջ ներգրավվածություն ունենալու մեջ: Ըստ իտալական մամուլի` 43-ամյա մասնագետը ստիպված կլինի 200 հազար եվրոյի չափով տուգանք վճարել, ինչպես նաև հեռու մնալ ֆուտբոլից ուղիղ 3 ամսով: Պատիժն ուժի մեջ է մտել արդեն այսօրվանից, և Անտոնիո Կոնտեն արդեն իրավունք չունի ֆուտբոլում գտնվել մինչև 2012թ.-ի նոյեմբերի 1-ը, իսկ նրա վճարած տուգանքն էլ կուղղվի մայիսին Իտալիայում տեղի ունեցած մեծածավալ երկրաշարժի արդյունքում տուժածների համար ժամանակավոր բնակարաններ կառուցելու համար:
| |
|
Total comments: 0 | |