Home » 2012 » Մայիս » 6 » Կորդոբան ավարտում է ֆուտբոլիստի կարիերան
12:57
Կորդոբան ավարտում է ֆուտբոլիստի կարիերան
 Իտալական "Ինտերի" կոլումբիացի կենտրոնական պաշտպան Իվան Կորդոբան ավելի քան 13 մրցաշրջան Իտալիայում անցկացնելուց հետո այսօր հայտարարել է, որ որոշում է կայացրել հեռանալ մեծ ֆուտբոլից: Բազմափորձ 35-ամյա պաշտպանը որոշել է մարզչական դասեր անցնել, քանի որ ցանկանում է մնալ ֆուտբոլային մեծ ընտանիքում: "Սիրելի՛ երկրպագուներ, ես որոշել եմ ավարտել ֆուտբոլիստի կարիերաս: Հույս ունեմ, որ շատ շուտով կրկին կվերադառնամ "Ինտեր", սակայն այս անգամ գլխավոր մարզչի կարգավիճակով: Այսօր "Միլանի" հետ կայանալիք խաղը վերջինը կլինի ինձ համար: Եթե մեր գլխավոր մարզիչը վստահի ինձ, ապա կկարողանամ հրաժեշտի խաղ անցկացնել հենց "Սան Սիրո" տնային մարզադաշտում: Դա ուղղակի հրաշալի կլիներ ինձ համար և վարձահատուցում 13 երջանիկ տարիների համար",- ասել է կոլումբիացի ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0