Լոնդոնի "Չելսիին" պատկանող Խուան Կուադրադոն արդեն բուժզննում է անցել Թուրինի "Յուվենթուսում": Այս մասին ինֆորմացիան տարածվել է թուրինյան ակումբի Թվիթերի էջից: Սպասվում է, որ մոտակա ժամերին ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի իտալակն ակումբի հետ:
Ըստ իտալական ԶԼՄ-ների` 27-ամյա ֆուտբոլիստը, ով անուն է հանել իտալական "Ֆիորենտինայում" իր ելույթների շնորհիվ, Իտալիա է վերադառնում մեկ մրցաշրջանով, սակայն կարող է ավելի երկար մնալ "Յուվենթուսում", եթե վերջինս վարձավճարի ժամկետից հետո վճարի պայմանագրում ֆիքսված տրանսֆերի գումարը:
|