15:17 Կուենկան չի ցանկանում հեռանալ | |
Չնայած այն խոսակցություններին, որ անգլիական մի քանի գրանդներ հետաքրքրված են կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ եզրային հարձակվող Իսահակ Կուենկայի ծառայություններով` փոքրամարմին իսպանացին հայտարարել է, որ չի ցանկանում լքել "կապտառնագույնների" մարզաբազան: 20-ամյա Իսահակն ասել է. "Ակումբի հետ ունեցած պայմանագիրս ավարտվում է այս հունիսին, սակայն ես պատրաստվում եմ մնալ "Բարսելոնայում": Ես ցանկանում եմ նոր պայմանագիր կնքել, քանի որ շատ լավ եմ զգում` լինելով կատալոնացիների մի մասնիկը: Պայմանագրի երկարաձգման վերաբերյան տարվող բանակցություններն արդեն վերջնական փուլում են գտնվում: Ներկայիս "Բարսելոնայում" հանդես գալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար պարզապես երազանք է: Ես փորձելու եմ ապացուցել պարոն Գվարդիոլային, որ նա չի սխալվել, երբ շատ կարևոր խաղերում ինձ խաղադաշտ էր դուրս բերում":
| |
|
Total comments: 0 | |