Home » 2011 » Սեպտեմբեր » 10 » Կոյլը կփորձի խանգարել "Յունայթեդին"
08:22
Կոյլը կփորձի խանգարել "Յունայթեդին"
Անգլիական "Բոլթոնի" գլխավոր մարզիչ Օուեն Կոյլը բրիտանական ԶԼՄ-ներին ներկայացրել է իր սաների պատրաստականության մակարդակն այսօր կայանալիք "Պրեմիեր լիգայի" 4-րդ տուրի "Մանչեսթեր Յունայթեդի" դեմ հանդիպումից առաջ: Կոյլը նշել է, որ իր թիմն ամեն բան կանի "մանկունիացիներին" հաղթելու համար, թեպետ չի մոռացել նշել, որ այսօրվա "Յունայթեդին" շատ դժվար է հաղթել: "Դժվար է որևէ թերություն գտնել ներկայիս "Մանչեսթերի" խաղային ձեռագրում: Կարծում եմ, որ մենք ուղղակի պետք է խանգարենք նրանց խաղը գտնելու պրոցեսը, այլապես մենք պարտության կմատնվենք: Եթե հասնենք այդ նպատակին, ապա հանգիստ կքնենք",-նշել է Կոյլը Sky Sports լրատվամիջոցին:
Նշենք, որ "Բոլթոն"-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով ժամը 21:30-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 390 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0